Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Բջջային հեռախոսները` քաղցկեղի պատճառ

Բջջային հեռախոսները` քաղցկեղի պատճառ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ֆինանսավորված լայնածավալ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսների չափից դուրս օգտագործումը կարող է չորս տեսակի քաղցկեղների պատճառ հանդիսանալ:

 

13 երկրերում 10 տարվա ընթացքում կատարված հետազոտությունները, որոնք արժեցել են 20 մլն ֆունտ ստեռլինգ, պարզել են, որ բջջային հեռախոսով չաչանակությամբ զբաղվելու սիրահարների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 50℅-ով ավելանում է: Ընդ որում, հիմնականում առաջանում է ուղեղի 3 տարբեր տեսակների և թքարտադրության գեղձերի քաղցկեղ:

 

Գիտնականները պնդում են ժամանակակից բջջային հեռախոսները մարդու ուղեղ են ուղարկում րոպեում 217 էլեկտրամագնիտային իմպուլսներ: Ամեն մարդ չի, որ կարող է դիմագրավել նման “հարձակման”: Այդ իսկ պատճառով մասնագետները ցածր դասարանների երեխաներին խորհուրդ են տալիս ընդհանրապես չօգտվել բջջային հեռախոսներից, միջին դպրոցի երեխաներին խորհուրդ է տրվում զանգելու փոխարեն շփվել տեքստային հաղորդագրություններով, իսկ մեծահասակ տղամարդկանց խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսները պահել տաբատի գրպանում:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ